ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոգնեցինք, էլի

Հոգնեցինք, էլի
26.08.2008 | 00:00

Գուցե, իսկապես, շատ կոպիտ է հնչում, բայց, իսկապես, ինչպես «էշին փալան վրա չի գալիս», այնպես էլ մեզ՝ կապ կամ հեռահաղորդակցություն կոչվածը: Ընդ որում, զավեշտն այն է, որ մեր քաղաքացիները խնդիր են ունենում անգամ ամենատարրական հարցերում, օրինակ` 1-09 զանգահարելիս: Նախ` «անդուր ձայնով էդ ռոբոտը» մի ժամ և համառորեն «չի ուզում հասկանալ», որ իր կողմից մեզ տրված «հանգամանալից տեղեկատվության» հարկը բացարձակ չկա: Եվ երբ մի կերպ խուսանավում ես` «հայերենի համար սեղմելով 1», հիմա էլ մի քանի անգամ է ուզում, որ սեղմես, որովհետև «իր էշը քշած» շարունակում է տեղեկացնել, թե մնացած լեզուների համար ինչ պիտի սեղմես: Երբ դա էլ ես հաղթահարում` հասնելով 0-ին, այսինքն` «ինֆորմացիոն բուն տարածք», այ, էստեղ կատարյալ գժանոց է սկսվում, որովհետև հարգելի բաժանորդին սիրելի օպերատորը կարող է պատասխանել ամենաքիչը` 1, իսկ սովորաբար` 3-4 րոպեից:
Լավ, էս այլանդակության վերջը որևէ կերպ հնարավոր չէ՞ տալ: Ես չգիտեմ` ինչ է պետք անել (իմանայի` ինքս կապավոր կլինեի կամ առաջարկ կներկայացնեի), բայց իրենք էլ հո մասնագետնե՞ր ունեն, չեն կարո՞ղ որևէ բան մտածել:
Դե, իսկ նախկինում մեզ շատ սիրելի «Սփյուռի» մասին առհասարակ ավելորդ է խոսել, որովհետև եթե «ԱրմենՏելին» կամ «Բիլայնին» երբեմն միանում ես, սրանց հետ լրիվ է անհնար կապվել: Իսկ հաջողության դեպքում, ի դեպ, պետք չէ շտապել ուրախանալ, որովհետև, համարյա որպես կանոն, սկսել են «նախկին տվյալներ», այսինքն` հին հեռախոսահամարներ տրամադրել: Զարմանում էլ ես, թե ոնց են աշխատում, ինչո՞ւ և ո՞ւմ համար…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3419

Մեկնաբանություններ